Մեսսին բարձրաձայնել է ամենամոտ ֆուտբոլիստ ընկերոջ անունը

Մեսսին բարձրաձայնել է ամենամոտ ֆուտբոլիստ ընկերոջ անունը

«Բարսայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին ասել է, որ մտերմիկ հարաբերությունների մեջ է Սերխիո Ագուերոյի հետ.

-Նա ստիպում է ինձ ուրախանալ փոքր բաներից, վայելել կյանքը: Մենք ընկերություն էինք անում դեռ այն ժամանակ, երբ խաղում էինք մինչև 14 տարեկանների թիմում: Իրականում մենք շատ տարբեր մարդիկ ենք, բայց միևնույն ժամանակ շատ լավ ընկերներ ենք: 

Պետք է նշել, որ Մեսսին դեմ չէ նաև Ագուերոյի հետ ակումբում խաղալուն: Լուրեր կան, որ դա հնարավոր է, քանի որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Ման. Սիթիից» ու տեղափոխվել կամ «Բարսա» կամ «Ռեալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում