Հայաստանի ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մարտի 19 –ի երեկոյան տեղի կունենա Եվրոպայի ըմբշամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը : Մինչ այդ , ժամը 13 –ից կսկսվեն ազատ ոճայինների հանդիպումները : Հայաստանից մրցագորգ կելնեն Դավիթ Սաֆարյանը / 66 կգ / և Էդգար Ենոքյանը / 96 կգ / :

Թիմում ընդգրկված են նաև Միհրան Ջաբուրյանը / 55 կգ / , Նարեկ Սանոյանը / 60 կգ / Գրիգոր Գրիգորյանը / 74 կգ / , Մուսա Մուրթազալիևը / 84 կգ / և գերծանրքաշային Անդրանիկ Գալստյանը :

Բավականին թարմացված է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը : Թբիլիսյան մրցագորգ կելնեն Հարություն Հովհաննիսյանը / 55 կգ / , Ալեքսան Միքաելյանը / 60 կգ / , Սասուն Ղամբարյանը / 66 կգ / , Ռաֆիկ Մանուկյանը / 74 կգ / , Արթուր Շահինյանը / 84 կգ / , Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր , Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը / 96 կգ / և Վաչիկ Եղիազարյանը / մինչև 120 կգ / :

Ինչպես նկատեցիք , առաջատարներից մրցագորգ կելնի միայն Արթուր Ալեքսանյանը : Նրա մյուս հեղինակավոր թիմակիցները / Ռոման Ամոյան , Արսեն Ջուլֆալակյան , Յուրի Պատրիկեև / արդեն ունեն հարուստ մրցափորձ և Հայաստանը կներկայացնեն աշխարհի առաջնությունում : Մարզիչները մրցելու , պատասխանատու մրցաշարում թրծվելու հնարարավորություն են ընձեռել հերթափոխի կանգնած տղաներին : Հավատանք , որ նրանք կարդարացնեն սպասելիքները :

Մրցագորգերը հունահռոմեական ոճի ընբիշներին կտրամադրվեն մարտի 23 –ից :

Հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում