Դի Ստեֆանո. Հռոմի պապի հետ գուցե գնդակ խաղացած լինեմ

Դի Ստեֆանո. Հռոմի պապի հետ գուցե գնդակ խաղացած լինեմ

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Ալֆրեդո Դի Ստեֆանոն իր մանկության հուշերից է պատմել.

-Ներկայիս Հռոմի պապ Ֆրանցիսկն ինձ հետ նույն դպրոցն է հաճախել: Բնականաբար նրա նշանակումն ուրախացրեց ինձ: Հնարավոր է, որ նա մեկն է այն տղաներից, ում հետ մանուկ ժամանակ գնդակ եմ խաղացել: Այն ժամանակ բակում մինչև ուշ գիշեր խաղում էինք գնդակով: 

Գուցե նրան պետք է այս մասին հայտնել, քանի որ այն ժամանակ արդեն ակումբներում էի խաղում ու հայտնի էի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում