Ռուբեն Հայրապետյանի ուղերձը ՖԱՖ-ին

Ռուբեն Հայրապետյանի ուղերձը ՖԱՖ-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՖԱՖ-ին ուղղված կոչով է հանդես եկել: 

«Սիրելի՛ հայրենակիցներ և Հայաստանի ազգային հավաքայանի երկրպագունե՛ր

Իհարկե, ես չէի արձագանքի ՖԱՖ-ի հայտարարությանը, եթե չլիներ նրանց զրպարտանքը այն մասին, որ, իբրև թե, փակվել է արևելյան տրիբունան և արհեստական խոչընդոտներ է ստեղծվում: Իրականում արևելյան տրիբունան միշտ էլ տրամադրվել է Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին և հիմա էլ տրամադրվելու է Հայաստանի հավաքականի երկրպագուներին, այլ ոչ թե Իտալիայի հավաքականի երկրպագուներին: Ինչ վերաբերվում է տոմսերի խոչընդոտներին, առաջին իսկ օրվանից, բացի արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածից, մնացած հատվածները վաճառվել և վաճառվում են:

Ինչ մնում է ՖԱՖ-ի դժգոհությանը, եթե մեկ անգամ էլ Իտալիայի հավաքականի հետ խաղանք Հայաստանում, խոստանում եմ այդ տեղը հատկացնել իրենց մի պայմանով, եթե խոսք տան, որ իրենք իրար չեն ծեծելու: Իսկ թե ինչի համար են իրար ծեծում, ես կարծում եմ’իրենք կունենան ազնվություն, որպեսզի ասեն: Եվ ուզում եմ ավելացնելով դիմել ՖԱՖ-ի ղեկավար կազմին. ՀՖՖ-ն ձեզ տոմս չի հատկացրել, ես եմ անձամբ հատկացրել և ցանկացել եմ, որ դուք միշտ լինեք ազնիվ ֆուտբոլային երկրպագուներ: Ցավում եմ, որ դա չգնահատեցիք և զբաղվեցիք ինքնագովազդով: Իհարկե, ձեր մեջ կան շատ ազնիվ երկրպագուներ, բայց, ցավոք սրտի, փոքրամասնությունը հաղթեց մեծամասնությանը:

ՀՖՖ նախագահ’Ռուբեն Հայրապետյան»,-մեջբերված է ՀՖՖ Facebook-ի էջից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում