Ռեյնա. Հավաքականի հիմնական դարպասապը շարունակում է մնալ Կասիլյասը
19/03/2013 09:29
Նմանատիպ
«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան խոսել է Իսպանիայի հավաքականի հրավերից` մասնակցելու Ֆինլանդիայի և Ֆրանսիայի ընտրանիների դեմ հանդիպումներին:
«Ամեն ինչ այնպես է ընթանում, որ ես պետք է խաղամ: Սակայն ես իրականությանը ռեալ եմ նայում` Կասիլյասը շարունակում է մնալ հավաքականի հիմնական դարպասապահը:
Իմ առաջադրանքն է պատրաստ լինել այն ժամանակ, երբ անհրաժեշտ կլինեմ մարզչին, չէ՞ որ հավաքականից ստացած հրավերն ինձ համար մեծ պատիվ է»,-ասել է Ռեյնան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում