Քլոզեն շուտով խաղադաշտ կվերադառնա
19/03/2013 09:45
Նմանատիպ
«Լացիոյի» գերմանացի ֆուտբոլիստը շուտով կրկին կկարողանա օգնել իր թիմին: Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Քլոզեն ապաքինվում էր ծնկի վնասվածքից: Ապաքինումը, ի զարմանս բժիշկների, շատ արագ է ընթացել, և ֆուտբոլիստը շուտով կսկսի մարզվել ընդհանուր խմբում:
Ակումբի բժշկական բաժնի ղեկավար Ստեֆանո Սալվադորին հայտարարել է, որ եթե արտասովոր ոչինչ տեղի չունենա, ապա Քլոզեն կկարողանա խաղալ արդեն եկող շաբաթվանից:
Հավելենք` ընթացիկ մրցաշրջանում «Լացիոյի» կազմում Քլոզեն մասնակցել է 20 խաղի և դարձել է 10 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում