ՖԱՖ-ի անդամ Էդգար Սասունցի Խաչատրյանի բաց նամակը Ռուբեն Հայրապետյանին
Նմանատիպ
Բաց Նամակ Պրն. Ռուբեն Հայրապետյանին:
«Պրն. Հայրապետյան հարգում եմ Ձեզ այն բանի համար, որ դուք ֆուտբոլը Ձեր և մնացած նվրիյալների շնորհիվ կարողցաք վերակենդանացնել:
Այս նամակը չէի գրի եթե չկարդայի Ձեր պաշտոնական նամակը ուղղված ՖԱՖ-ին:
Ես ՖԱՖ անդամ եմ, ցավում եմ այն բանի համար, որ Ձեզ հասել են տարբեր ասեկոսեներ ՖԱՖ-ի մասին: Սակայն սրանք տեղ ունեն լինելու հորինվածքներ: Հնարավորության դեպքում հանգամանալից ծանոթացեք եղելությանը:
Հ.Գ հարցը այն չէ թե ՖԱՖ-ը, որտեղ կնստի խաղերի ժամանակ ՖԱՖ-ը կարող է ընդհանրապես չլինել մարզադաշտում, սակայն ողջ սրտով երկրպագել ՀՀ Ազգային Հավաքականին: Եվ նորանոր նվաճումների դեպքում շնորհակալ ինել Ձեզ Թիմին ու բոլորին: Անկումների դեպքում էլ նույն նվիրումով ու հավատով կանգնել Ձեր կողքին: Հարցն այն է, որ ՖԱՖ-ի անունն է խաթարվում, որը 6 տարի է ինչ անմնացորդ նվիրվել է Հայ Ազգին Հավատքով դեպի ՄԵՐ ԹԻՄԸ, ՄԵՐ ՏՂԵՔԸ…
Արևելյան, թե Արևմտյան տրիբունա` կապ չունի, մեզ համար միևնույնն է մենք 90 րոպե լինելով մարզադաշտում` խաղը չենք տեսնում ու նայում ենք այն կրկնություններով տանը, քանի-որ այդ 90 րոպեների ընթացքում մենք երկրպագում ենք:
Սասունցի»:
Նամակը մեջբերված է ԱՅՍՏԵՂԻՑ:
Հավելենք` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի` ՖԱՖ-ին ուղղված ուղերձին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում