Ռոբինյոն շարունակում է մնալ «Սանթոսի» դիտակետում
19/03/2013 12:25
Նմանատիպ
Բրազիլական «Սանթոսը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Միլանի» հարձակվող Ռոբինյոյի նկատմամբ: Ակումբի սպորտային տնօրեն Անդրե Զանոտտան այս կապակցությամբ ասել է.
«Մենք, իրոք, հետաքրքրված ենք Ռոբինյոյի ծառայություններով, սակայն բանակցությունները «Միլանի» հետ կսկսենք ամռանը, երբ Բրազիլիայում կբացվի տրանսֆերային պատուհանը:
Այս պահին Ռոբինյոյին ձեռք բերելու մեր հնարավորությունները շատ մեծ չեն, սակայն ամռանն ամեն ինչ կարող է փոխվել»:
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը կարող էր տեղափոխվել հայրենիք դեռևս ձմռանը, սակայն գործարքը չիրականացավ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում