Վալդեսը Լա Լիգայի նախորդ առաջնության լավագույն դարպասապահն է
19/03/2013 12:58
Նմանատիպ
«Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը 5-րդ անգամ (4-րդ անգամ անընդմեջ) ստացել է Զամորայի մրցանակը, որը Marca պարբերականը հանձնում է առաջնության լավագույն դարպասապահին: Նա 2011-12 մրցաշրջանում ամեն խաղում միջինը բաց է թողել 0,8 գնդակ’ առաջ անցնելով «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասից (0,84) ու «Ատլետիկոյի» ներկայացուցիչ Տիբո Կուրտուայից (1,14):
-Սա Զամորայի իմ 5-րդ մրցանակն է, սակայն ես հիշում եմ դրանցից յուրաքանչյուրը: Շնորհակալություն եմ հայտնում իմ թիմակիցներին, որ օգնեցին ինձ հասնել այս նվաճմանը,- ասել է Վալդեսը:
Նշենք, որ այս մրցանակը կրում է իսպանացի լեգենդար դարպասապահ Ռիկարդո Զամորայի անունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում