Պիրլո. Ֆուտբոլում չկան ընկերական խաղեր

Պիրլո. Ֆուտբոլում չկան ընկերական խաղեր

«Յուվենթուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն Իտալիայի ու Բրազիլիայի հավաքականների միջև ընկերական խաղից առաջ հասկացնել է տվել, որ իտալացի ֆուտբոլիստների վերաբերմունքն այդ խաղին շատ լուրջ է լինելու:

-Ֆուտբոլում չկան ընկերական խաղեր: Հատկապես, եթե խաղում է Իտալիայի հավաքականը: Ու առավել ևս, եթե մրցակիցը Բրազիլիայի ընտրանին է,- 33-ամյա ֆուտբոլիստին մեջբերում է Football-italia-ն:

Իտալիա – Բրազիլիա հանդիպումը կկայանա մարտի 21-ին, Շվեյցարիայի «Ստադ դե Ժնև» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում