Դեշամ. Պոգբան Ֆրանսիայի հավաքականի ապագան է
19/03/2013 14:34
Նմանատիպ
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը չի կասկածում, որ «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կամրապնդվի «եռագույնների» կազմում:
-Պոգբան կարող է գտնել իր տեղը հավաքականում, ես նրան վստահում եմ: Նա ներկայացնում է մեր հավաքականի ապագան, իսկ ապագան սկսվում է այսօրվանից,- Դեշամին մեջբերում է Soccerway-ը:
Մասնագետը նաև նշել է, որ պետք է կենտրոնանալ նախ Վրաստանի հետ հանդիպման վրա, ապա նոր ուշադրությունը սևեռել Իսպանիայի հավաքականի դեմ մրցավեճի վրա:
-Հարկավոր է տրամադրվել հանդիպմանն ու հաղթել Վրաստանի հավաքականին: Մրցակիցը կարող է խաղալ հարձակվողական ոճով, թեև Իսպանիայի հետ մրցավեճում շատ լավ էր պաշտպանվում: Մենք կփորձենք խաղի վերահսկոողությունը մեզ մոտ պահել ու հակառակորդի համար խնդիրներ ստեղծել,- ավելացրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում