Բլատեր. Երբ Ինյեստան գոլ խփեց հոլանդացիներին, հանգիստ շունչ քաշեցի
19/03/2013 15:55
Նմանատիպ
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում պատմել է, թե որն է իր կյանքի ամենահիշարժան խաղը:
-Հանդիպումը, որն ինձ համար ամենաէմոցիոնալն է եղել, Մունդիալ-2010-ի եզրափակիչ Իսպանիա – Հոլանդիա մրցավեճն էր: Եվ այստեղ խոսքը միայն ֆուտբոլի մասին չէ: Կարող եմ ասել, որ այդ առաջնությունը իմն ու Նելսոն Մանդելայինն էր: Դա նմանօրինակ առաջին մրցաշարն էր, որն անցկացվում էր Աֆրիկայում: Եղավ լրացուցիչ ժամանակ և ես աղողթում էի Աստծուն, որ չլինի 11-մետրանոց հարվածաշար: Ուզում էի, որ խաղը ճիշտ ավարտ ունենա: Եվ երբ Ինյեստան խփեց իսպանացի համար միակ ու վճռորոշ գնդակը, ես հանգիստ շունչ քաշեցի,- ասել է Բլատերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում