Մարզիկներ, ովքեր հաղթեցին քաղցկեղին (լուսանկարներ)

Մարզիկներ, ովքեր հաղթեցին քաղցկեղին (լուսանկարներ)

Ներկայացնում ենք մարզիկների, ովքեր իրենց հավատի, կամքի ուժի և ինչու չէ նաև շրջապատի ու երկրպագուների աջակցության շնորհիվ կարողացել են հաղթել անհաղթահարելի թվացող քաղցկեղին:

Էրիկ Աբիդալ. 2տարի առաջ ֆրանսիացի ֆուտբոլիստի մոտ բժիշկները քաղցկեղ հայտնաբերեցին: Աբիդալին վիրահատեցին, սակայն 1 տարի անց հիվանդությունը կրկնվեց: Արդեն 2012 թվականի ապրիլին Աբիդալը ենթարկվեց լյարդի փոխպատվաստման վիրահատության, ինչից հետո իր մեջ կրկին մարզվելու ուժ գտավ: Այսօր արդեն ֆրանսիացին մասնակցում է «Բարսելոնա Բ»-ի խաղերին:


1996 թվականին քաղցկեղ հայտաբերվեց աշխարհահռչակ հեծանվորդ Լենս Արմսթրոնգի մոտ: Քչերն էին հավատում, որ նա կկարողանա ապաքինվել և վերադառնալ մարզաշխարհ, սակայն նա ևս հաղթեց քաղցկեղին և շարունակեց տիտղոսներ նվաճել (թեպետ դրանցից 2012-ի տարեվերջին հեծանվորդը բաժանվեց):


Կարիերայի ավարտից հետո ուելսցի ֆուտբոլիստ Ջոն Հարթսոնի առողջությունը բժիշկները քաղցկեղի պատճառով ծայրահեղ ծանր էին գնահատում: Բայց Հարթսոն հանձնվողներից չէր. նա այսօր որպես մարզիչ աշխատում է Ուելսի հավաքականում:


Քաղցկեղը «պարտվեց» նաև ֆինլանդացի հոկեյիստ Սակո Կոյվուին: 2002 թվականին հոկեյիստը արդյունավետ բուժման կուրս ստանալուց հետո շարունակեց կարիերան:


2002 թվականին իսպանացի հայտնի դարպասապահ Խոսե Ֆրանսիսկո Մոլինան քաղցկեղի պատճառով ժամանակավորապես ընդհատեց կարիերան: Սակայն ամիսներ անց նա կրկին խաղադաշտում էր:


Իսպանացի թենիսիստ Ֆելիքս Մանտիլիայի մոտ հայտաբերվել էր համեմատաբար քիչ հանդիպող մաշկի քաղցկեղ: Մանտիլիան կորտ վերադարձավ շուրջ երկու տարի բուժվելուց հետո:


Ամերիկացի լողորդ Էրիկ Շանտուն 2008 թվականին Օլիմպիական խաղերին մասնակցելու համար ժամանակավորապես հետաձգեց քաղցկեղի բուժումը: Միայն Պեկինի խաղերից հետո նա լիովին ապաքինվեց և արդեն Լոնդոնի օլիմպիական խաղերում դարձավ չեմպիոն:


Այսօր քաղցկեղի դեմ պայքարում է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան: Հուսանք, նա ևս կհաղթահարի այս հիավանդությունը և կրկին բարեհաջող կվերադառնա մարզչական աշխատանքին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում