Պլյուշենկոն Սոչիից հետո կլքի սահադաշտը
20/03/2013 13:00
Նմանատիպ
Աշխարհահռչակ ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն հայտարարել է, որ Սոչիի օլիմպիական խաղերից հետո կավարտի կարիերան.
-Հպարտ եմ, որ ձմեռային օլիմպիական խաղերը մեր երկրում են անցկացվելու: Մեծ հույս ունեմ, որ կկարողանամ այնտեղ ելույթ ունենալ: Դրանից հետո կլքեմ սահադաշտը:
Նշենք, որ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցությանս հնարավորությունը 50-50 է և ամեն ինչ նրա առողջական վիճակից է կախված: Հիշեցնենք, որ գեղասահորդը պարանոցի վիրահատության է ենթարկվել և առայժմ սահադաշտ դուրս գալը բացառված է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում