Դի Մատեոն հրաժարվել է գլխավորել «Ռեդինգը»
20/03/2013 12:56

Նմանատիպ
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն հրաժարվել է գլխավորել «Ռեդինգը», որը Բրայան Մակդերմոտի հրաժարականից հետո մնացել է առանց մարզչի, հաղորդում է Daily Mirror-ը:
Այդ պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն համարվում է «Ռոմայի» ու «Բարսելոնայի» երկրորդ թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:
Հիշեցնենք, որ Բրայան Մակդերմոտը իր պաշտոնից հեռացվել է մարտի սկզբին այն բանից հետո, երբ «Ռեդինգը» Պրեմիեր լիգայում 4 անընդմեջ պարտություն կրեց ու իջավ մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնական:
Հետևեք մեզ նաև Telegram-ում