Տոտտին դեմ չէ վերադառնալ Իտալիայի հավաքական

Նմանատիպ
«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին, ով օրերս Ա Սերիայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում դուրս եկավ 2-րդ հորիզոնական, նշել է, որ պատրաստ է վերադառնալ Իտալիայի հավաքական:
-Պրանդելիի խոսքերն այն մասին, որ նա Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար պատրաստ է դիտարկել իմ թեկնածությունը, շատ ուրախացրեցին ինձ,- 36-ամյա Տոտտիին մեջբերում է Reuters-ը: – Այս պահին ես վատ չեմ կատարում իմ աշխատանքը, սակայն 2014 թվականին դեռ շատ կա, այնպես որ, պետք է սպասել: Եթե Պրանդելին ինձ զանգահարի, ապա մենք միասին կորոշենք:
Հիշեցնենք, որ հռոմեական ակումբի ավագը «Սկուադրայի աձուրայի» մարզաշապիկով վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել իտալացիների հաղթանակով ավարտված Մունդիալ-2006-ում: Այս մրցաշրջանում Տոտտին մասնակցել է Ա Սերիայի 26 հանդիպման’ դառնալով 11 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում