Դանտե. Պետք է «Յուվենթուսի» դեմ իդեալական հանդիպում անցկացնենք

Դանտե. Պետք է «Յուվենթուսի» դեմ իդեալական հանդիպում անցկացնենք

«Բավարիայի» պաշտպան Դանտեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Յուվենթուսի» հետ դիմակայությունից ունեցած իր սպասելիքներից:

-«Ալյանց-Արենայում» մենք պետք է իդեալական հանդիպում անցկացնենք: Պատասխան խաղից առաջ հարկավոր է հարմարավետ առավելություն ստեղծել: Ես շատ բարդ հանդիպում եմ ակնկալում, քանի որ «Յուվենթուսն» այս պահին հիանալի մարզավիճակում է գտնվում:

Նրանք ունեն աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին’ Ջիանլուիջի Բուֆֆոնին, իսկ պաշտպանական գծում Կյելլինին, Բարցալյին ու Բոնուչչին հիանալի եռյակ են կազմել, որը շատ թիմեր չեն կարողանում հաղթահարել: Պիրլոն ու Մարկիզիոն կարգավորում են միջին գծի խաղը: Նրանք անպայման մեզ կստիպեն ավելի շատ աշխատել,- ասել է բրազիլացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում