«Յուվենթուսը» վերսկսել է Սուարեսի գնման շուրջ բանակցությունները

«Յուվենթուսը» վերսկսել է Սուարեսի գնման շուրջ բանակցությունները

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը շարունակում է մնալ «Յուվենթուսի» նշանառության տակ: Թուրինյան ակումբը վերսկսել է բանակցությունները 26-ամյա ուրուգվայցու գործակալի հետ; Ներկայումս խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն. եվրո, հաղորդում է Sportmediaset-ը:

«Բյանկոներին» նախատեսել էր Սուարեսին գնել դեռ անցած ամռանը, սակայն նա «մերսիսայդցիների» հետ նոր պայմանագիր կնքեց մինչև 2018 թվականը’ շաբաթական 100 հազար ֆունտ աշխատավարձով:

Հիշեցնենք, որ առաջիկա ամռանը թուրինյան ակումբը կհամալրի Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ֆեռնանդո Լյորենտեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում