Կոնտեն ցանկանում է «Ֆերգյուսոն դառնալ» «Յուվենթուսի» համար
20/03/2013 15:35
Նմանատիպ
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դեմ չէ իր ակումբում հասնել Ալեքս Ֆերգյուսոնի ցուցանիշին, որն արդեն 27 տարի շարունակ գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
-Ես կփորձեմ այստեղ մնալ այդքան երկար ժամանակ ու դառնալ այնքան լեգենդար. ինչպիսին Ալեքս Ֆերգյուսոնն է: Երբ իմ ուղին «Յուվենթուսում» ավարտված լինի, ես կփորձեմ ինձ համար նոր մարտահրավեր գտնել, սակայն, հուսով եմ, այդ օրը հեռու է:
Պետք չէ, որ ակումբի երկրպագուները ցույց տան իրենց վերաբերմունքն իմ նկատմամբ: Ես արդեն գիտեմ, թե ինչպես են նրանք անհանգստանում ինձ ու թիմի համար,- ասել է Կոնտեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում