Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ IFFHS-ն’ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան պարգևատրել է ակումբին և երկու ֆուտբոլիստների’ Լեո Մեսսիին, Անդրես Ինյեստային:
Ֆեդերացիան «Բարսելոնային» շնորհել է 2012 թվականի լավագույն ակումբի մրցանակը: Ինյեստան ճանաչվել է 2012 թվականի խաղ կառուցող լավագույն ֆուտբոլիստ, իսկ Մեսսին ‘ աշխարհի լավագույն ռմբարկու: