Ֆերգյուսոնը և Նանին սպասում են ՈւԵՖԱ-ի որոշմանը
20/03/2013 21:10
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը և ֆուտբոլիստ Լուիշ Նանին սպասում են ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշմանը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ման. Յունայթեդ»-«Ռեալ» խաղի ժամանակ Նանին կոպիտ խաղի համար ստացավ կարմիր քարտ, ինչին շատ բուռն արձագանքեց:
Իր հերթին սըր Ալեքսը խաղից հետո հրաժարվել էր մասնակցել լրագրողների հետ հանդիպմանը, ինչը հակասում է ՈւԵՖԱ-ի նորմերին:
Վաղը ՈւԵՖԱ-ն պաշտոնապես կհայտարարի` ու՞մ ինչ պատիժ է սպասվում կամ սպասվու՞մ է արդյոք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում