Յայա Տուրեն կհեռանա «Ման. Սիթիից»

Յայա Տուրեն կհեռանա «Ման. Սիթիից»

Անգլիական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Մանչեսթեր Սիթին» նախքան ամառային տրանսֆերային պատուհանը կբաժանվի Յայա Տուրեի հետ: Ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը հայտարարել է, որ եթե մինչև շաբաթ Տուրեին նոր պայմանագիր չառաջարկեն, ապա նա կհեռանա թիմից

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն այս հարցով կարծես մտահոգված էլ չէ, որովհետև որևէ քայլի դեռ չի դիմել: Նշենք, որ Տուրեի ներկայիս պայմանագիրը «քաղաքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2015 թվականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում