Լուկակուն չի մտածում «Չելսիի» մասին

Լուկակուն չի մտածում «Չելսիի» մասին

19-ամյա բելգիացի հարձակվողը պետք է վերադառնալ «Չելսի»:  Հենց լոնդոնյան ակումբին է պատկանում Լուկակուի տրանսֆերը: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Բրոմվիչի»-ի կազմում, սակայն ամռանը «ազնվականները» մտադիր են հետ վերադարձնել իրենց ֆուտբոլիստին:

«Ես կենտրոնացել եմ «Վեսթ Բրմովիչի» ելույթների վրա և չեմ մտածում «Չելսիի» մասին: Տեսնենք` ինչ կլինի ամռանը: Դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե ինչ է ինձ սպասվում ամիսներ անց»,-այս առիթով ասել է Լուկակուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում