Իսկ ինչու՞ Լևանդովսկին և Գյոթցեն չմնան «Բորուսսիայում»
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը խոսել է թիմի առաջատար ֆուտբոլիստներից Ռոբերտ Լևանդովսկու և Մարիո Գյոթցեի ֆուտբոլային ապագայի մասին: Նշենք, որ այս երկու ֆուտբոլիստների ծառայություններով լրջորեն հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, սակայն Ցորկը հայտարարել է` նրանց վաճառել չեն պատրաստվում.
«Լևանդովսկին համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է դարձել վերջին երեք տարվա ընթացքում: Նա Եվրոպայում լավագույններից մեկն է: Մենք կախվածություն չունենք տրանսֆերային պատուհանի ժամանակ հնչող գումարային առաջարկներից, այդ իսկ պատճառով` ինչու՞ Լևանդովսկին չմնա թիմում»:
Մարիոյի մասին խոսելիս Ցորկը նշել է.
«Ես ցանկանում եմ նրան պահել թիմում մինչև 35 տարեկան: Առաջիկա տարիների մեր ծրագրերը կապված են Մարիոյի հետ: Նա տեղյակ է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է երկարատև համագործակցություն: Բացի այդ նա իրեն լավ է զգում «Բորուսսիայում»:»
Հետևեք մեզ նաև Telegram-ում