«Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» ցանկանում են ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են անգլիական երկու գրանդ ակումբներ` Լոնդոնի «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»:
Բրիտանական Mirror-ը հաղորդում է, որ հայ ֆուտբոլիստի` երեկ արած այն հայտարարությունը, որի համաձայն նա ցանկանում է ամռանը տեղափոխվել թոփ-ակումբ, մեծ հետաքրքրություն է առաջացրել վերոնշյալ ակումբների ղեկավարության մոտ: Աղբյուրը գրում է, որ այս ակումբները դեռ վաղուց էին հետևում Հենրիխի խաղին և արդեն պատրաստ են լուրջ առաջարկությամբ դիմել «Շախտյորի» ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ երեկ Հենրիխ Մխիթարյանն ասել էր.
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար ուժեղագույն ակումբներում հանդես գալը երազանք է ու նպատակ։ Ինձ համար նույպես։ Ամեն ինչ անելու եմ, որպեսզի այս ամռանն այլ ակումբ տեղափոխվեմ։ Եթե դու լավ ես խաղում, խաղիդ հետևում են, ապա տեղափոխությունն այլ ակումբ մեկ քայլ առաջ է»:
Հավելենք` Mirror-ը տեղադրել էր նաև այս տեսանյութը»
Հետևեք մեզ նաև Telegram-ում