Հենրիխ Մխիթարյանն ու Նեյմարը` «Բարսելոնայի» գլխավոր թիրախներ

Հենրիխ Մխիթարյանն ու Նեյմարը` «Բարսելոնայի» գլխավոր թիրախներ

Շվեյցարական Gerüchte Ticker պարբերականը տեղեկություն է տարածել, ըստ որի, «Բարսելոնան» ամռանը ամեն ինչ անելու է «Շախտյորի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար:

Կատալոնական ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար նախատեսել է ծախսել 25 մլն. եվրո: Բացի Մխիթարյանից, կատալոնացիները ամռանը փորձելու են իրենց շարքերը համալրել նաև «Սանթոսի» հարձակվող Նեյմարով:

Նրանք դիտարկվում են որպես Ալեքսիս Սանչեսի ու Դավիդ Վիլյայի փոխարինողներ, ովքեր ամռանը, ամենայն հավանականությամբ, կփոխեն իրենց ակումբային գրանցումը:

Հիշեցնենք, որ այսօր նաև հաղորդվեց, որ Հենոյի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում