Օզիլ. Խաղալով «Ռեալում»` ավելի ուժեղ եմ դարձել

Օզիլ. Խաղալով «Ռեալում»` ավելի ուժեղ եմ դարձել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը շնորհակալ է ճակատագրից, որ այսօր հանդես է գալիս «Արքայական» ակումբի կազմում:

-Ես դեռ երախտապարտ եմ ճակատագրին այն բանի համար, որ ժամանակին ընդունեցի Մադրիդի «Ռեալի» հրավերը: Հենց «Սանտիագո Բեռնաբեոոում» ես աճեցի որպես ֆուտբոլիստ ու հասկացա խաղի որոշ բաղադրիչներ: Իհարկե, կատարելության հնարավոր չէ հասնել, և ես ցանկանում եմ ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել ու խփել առավել քանակությամբ գոլեր, նույնիսկ եթե վերջինը իմ հիմնական պարտականությունը չէ,- ասել է Օզիլը Marca-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում