Վիլյան չի շտապում նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ

Վիլյան չի շտապում նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ

Հարձակվող Դավիդ Վիլյան հետաձգել է նոր պայմանագրի շուրջ «Բարսելոնայի» հետ բանակցությունները:

Վատ մեկնարկած մրցաշրջանից հետո ֆուտբոլիստն այժմ հիանալի մարզավիճակ է ձեռք բերել, ու վերջին հանդիպումներում դրական տպավորություն է թողնում, ինչն էլ համոզել է ակումբի ղեկավարությանը, որպեսզի Վիլյային իր մոտ պահի:

Սակայն, ինչպես հայտնում է Marca-ն, իսպանացին հետաձգել է բանակցությունները մինչև ամառ, որպեսզի գնահատի իր կարգավիճակը «Կամպ Նոում»:

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Էլ Գուախեյի» ծառայություններով հետաքրքրվում էր «Արսենալը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում