Ազարը նախատեսում է հաղթել Անգլիայի գավաթն ու Եվրոպա լիգան

Ազարը նախատեսում է հաղթել Անգլիայի գավաթն ու Եվրոպա լիգան

«Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը խոստովանել է, որ գոհ է նրանից, թե ինչպես է դասավորվում իր դեբյուտային մրցաշրջանը անգլիական ֆուտբոլում:

-Մրցաշրջանը, ընդհանուր առմամբ, հաջող է ընթանում ինձ համար, թեև որոշ իրավիճակներում ես կարող էի ինձ ավելի լավ դրսևորել: Ինչպես իմ, այնպես էլ թիմի համար եղել են լավ ու վատ պահեր, սակայն ես հուսով եմ, որ մենք հաջողությամբ կավարտենք մրցաշրջանը:

Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում Անգլիայի գավաթում ու Եվրոպա լիգայում և պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի գնանք մինչև վերջ, քանի որ մեծ ակումբները մրցաշրջանի լավ կամ վատ լինելը դատում են նվաճած տիտղոսների քանակով: Եթե պայքարենք, տիտղոսներ անպայման կլինեն,- ասել է Ազարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում