Գրիգոր Գրիգորյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Գրիգոր Գրիգորյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Եվրոպայի ազատ ոճի առաջնության մինչև 74 կգ քաշային կարգում այսօր պայքարի մեջ է մտել Հայաստանը ներկայացնող ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը:

Նա նախ 1/8 եզրափակչում առավելության է հասել հույն Ապոստոլոս Թասկուդիսի նկատմամբ, ապա հաջորդ փուլում պայքարից դուրս է թողել մոլդովացի Ալեքսանդրու Բուրչային:

Կիսաեզրափակչում մեր ըմբիշը հարաբերությունները կպարզի Ռուսաստանը ներկայացնող Անիուար Գուձեևի ու Բուլղարիայի ներկայացուցիչ Լեոնիդ Բազանի զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում