Գվարդիոլան «Բարսելոնայի» աշխատակիցներին բերում է «Բավարիա»

Գվարդիոլան «Բարսելոնայի» աշխատակիցներին բերում է «Բավարիա»

Ինչպես տեղեկացնում է AS-ը, Խոսեպ Գվարդիոլան պատրաստվում է իր նախկին ակումբի’ «Բարսելոնայի» մի քանի աշխատակիցների հրավիրել «Բավարիա»:

Հիշեցնենք, որ կատալան մասնագետը որոշ ժամանակ առաջ է պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ ու այն գլխավորելու է հաջորդ մրցաշրջանի մեկնարկից սկսած:

Գվարդիոլային հարկավոր են բժիշկ Էմիլի Ռիկարտը և սկաուտներ Դոմենեկ Տորենտն ու Կարլես Պլանչարտը: Այս նպատակով էլ Պեպը այժմ գտնվում է Բարսելոնայում:

Արդեն կարելի է ասել, որ մոտ ժամանակներս «Ալյանս-Արենայում» կսկսի աշխատել նաև Մանուել Էստիարտեն, ով չորս տարի շարունակ աշխատել է որպես կատալոնական ակումբի արտաքին հարաբերությունների ղեկավար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում