Բաց քննարկում. Ո՞ր ակումբում կցանկանաք տեսնել Հենրիխ Մխիթարյանին

Այսօր միջազգային մամուլում հայտնվեցին մի շարք նորություններ, որոնց համաձայն Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար կիսապաշտպաններից Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են այնպիսի խոշոր ակումբներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և կատալոնական «Բարսելոնան»: Թե որքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, դեռ հայտնի չէ, քանի որ վերոնշյալ ակումբների կողմից պաշտոնական հայտարարություններ չեն հնչել: Սակայն Mirror-ը, Gerüchte Ticker –ը գրում են’ «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» և «Բարսելոնայի» ղեկավարություններին ոգևորել է հայ ֆուտբոլիստի երեկվա հայտարարությունը, որի համաձայն’ նա ցանկանում է ամռանը տեղափոխվել թոփ-ակումբ:

Հետևելով այդ նյութերի առնչությամբ հայ ֆուտբոլասերների քննարկումներին’ allSport.am-ը որոշեց ազատ հարթակ տրամադրել թեմայի շուրջ իրենց կարծիքն արտահայտել ցանկացողներին. որքանո՞վ են հայ ֆուտբոլասերները հավատում այս տեղեկություններին, այս երեք ակումբներից որու՞մ են ցանկանում տեսնել Հենրիխ Մխիթրայանին, ո՞ր ակումբի խաղաոճն է առավել հարմար մեր ֆուտբոլիստին…այս և նման հարցերի վերաբերյալ ձեր կարծիքները կարող եք գրել մեկնաբանության տեսքով:

Հավելենք` «Բարսելոնայի» հետաքրքրության մասին նյութին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ, իսկ «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի»`ԱՅՍՏԵՂ

Հետևեք մեզ նաև Telegram-ում