Լուկա Տոնի. «Յուվեն» պետք է զգուշանա «Բավարիայից»
21/03/2013 18:56
Նմանատիպ
«Ֆիերենտինայի» հարձակվող Լուկա Տոնին, ով ժամանակին հանդես է եկել նաև Մյունխենի «Բավարիայում», անհամբերությամբ սպասում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Յուվենտուս»-«Բավարիա» դիմակայությանը:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Տոնին ասել է.
«Այս թիմերի հանդիպումից անհավական պայքար եմ ակնկալում: «Յուվեն» պետք է զգույշ լինի, որովհետև «Բավարիան» այնքան ուժեղ է, որ կարող է հաղթել այս մրցաշարում: «Յուվեն» և «Բավարիան» երկու բոլորովին տարբեր թիմեր են: Գերմանացիները հզոր թիմ ունեն, սակայն այն կարող է անհասկանալի ձևով պարտվել որոշ խաղերում: Տեսնենք` հոգեբանորեն նրանք որքանով պատրաստ կլինեն այս մրցավեճին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում