Դավիդ Վիլյա. Հիանալի է տուն վերադառնալը

Դավիդ Վիլյա. Հիանալի է տուն վերադառնալը

Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան անհամբերությամբ սպասում է Ֆինլանդիայի ընտրանու դեմ հանդիպմանը: Նշենք, որ այդ խաղը տեղի կունենա Վիլյային հարազատ Խիխոնում: Խաղից առաջ ֆուտբոլիստն ասել է.

«Այն, ինչի մասին ես այսքան ժամանակ երազում էի, իրականություն դարձավ: «Սպորտինգը» լքելու պահից ի վեր ես երազում էի վերադարձի մասին:

Այսօր մենք մտածում ենք միայն Ֆինլանդիայի հետ խաղի մասին: Անհրաժեշտ է նույն վստահությամբ խաղալ նախընտրական այս շրջանում և  ուրախացնել երկրպագուներին վառ խաղով: 

Լսել եմ` մրցակիցը ցանկանում է երեք հարձակվողով խաղալ: Կարծում եմ` մեզ համար հեշտ խաղ չի լինելու, քանի որ նրանց համար հավելյալ մոտիվացիա է այն, որ մրցելու են Իսպանիայի հվաքականի դեմ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում