Մեսսին ցանկանում է ծանոթանալ Հռոմի պապի հետ

Մեսսին ցանկանում է ծանոթանալ Հռոմի պապի հետ

«Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին հպարտանում է, որ Հռոմի նոր պապը` Ֆրանցիսկ Առաջինը իր հայրենակիցն է: Արգենտինացի ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել ծանոթանալ Հռոպի պապի հետ:

«Այն, որ Հռոմի նոր պապն Արգենտինայից է, հպարտություն է մեզ համար: Բնականաբար, ես ցանկանում եմ հանդիպել նրա հետ»,-ասել է Մեսսին Արգենտինա-Վենեսուելա հանդիպման նախախաղյա ասուլիսի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում