Շենսնին ներողություն է խնդրել Վենգերից
21/03/2013 20:45
Նմանատիպ
«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շենսնին ներողություն է խնդրել Վենգերի հասցեին արված հոր խոսքերի համար: Բանն այն է, որ հարցազրույցներից մեկի ժամանակ դարպասապահի հայրը մեղադրել է անգլիական ակումբի մարզչին՝ Արսեն Վենեգերին, որ վերջինս իր տղայի հետ է կապում ակումբի անհաջողությունները:
-Ես կուզենայի ներողություն խնդրել իմ հոր փոխարեն: Մեր կարծիքները երբեմն չեն համընկնում: Ես ինձ շատ լավ եմ զգում այս ակումբում և հետագայում էլ շարունակելու եմ խաղալ այստեղ,- ասել է դարպասապահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում