Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին

Լոնդոնում շարունակվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: 6-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև ֆիգուներով մրցում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Այս սկզբունքային պարտիայում հայ շախմատիստին հաջողվեց հաղթանակ տոնել 54-րդ քայլին:

Նշենք, որ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը հաղթանակ է տոնել Պյոտր Սվիդլերի նկատմամբ, Վլադիմիր Կրամնիկ-Վասիլի Իվանչուկ և Ալեքսանդր Գրիշչուկ-Բորիս Գելֆանդ զույգերը վաստակել են 0.5-ական միավոր: Այսպիսով, Արոնյանը և Կարլսենը շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հավելենք` Արոնյան-Ռաջաբով պարտիան ուղիղ հեռարձակվել է ԱՅՍՏԵՂ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում