Էդգար Մանուչարյանը խոսել է Հայաստան-Չեխիա խաղից ունեցած սպասելիքներից

Էդգար Մանուչարյանը խոսել է Հայաստան-Չեխիա խաղից ունեցած սպասելիքներից

«Ուրալի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը Հայաստան-Չեխիա խաղից առաջ խոսել է իր սպասելիքներով:

-Մենք 80 տոկոսով պատրաստ ենք, բայց խաղին դեռ 4 օր կա և ժամանակ ունենք՝ որոշ թերություններ շտկելու համար: Չեխիայի հավաքականը շատ ուժեղ թիմ է, և ես չեմ առանձնացնի որևէ ֆուտբոլիստի: Կասկած չկա, որ մենք կխաղանք լավատեսությամբ,-Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների միջև տեղի ունեցած խաղից հետո ասել է Մանուչարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ունի 3 միավոր, իսկ չեխերը՝ 5: Հայաստան-Չեխիա խաղը տեղի կունենա մարտի 26-ին:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում