«Շտուտգարտը» մտադիր է գնել Մակեդայի տրանսֆերը

«Շտուտգարտը» մտադիր է գնել Մակեդայի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Շտուտգարտ»` մշտական հիմունքով: Հիշեցնենք, որ Ֆեդերկո Մակեդան վարձավճարով համալրեց գերմանական թիմի կազմը հունվարին և արդեն մի քանի ամսվա ընթացքում հասցրել է տպավորել իր խաղով ակումբի ղեկավարությանը:

Գերմանական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների համաձայն, «Շտուտգարտի» սպորտային տնօրեն Ֆրեդի Բոբիչը մտադիր է հանդիպել «Ման. Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ` քննարկելու համար Մակեդայի կարիերայի հարցը:

Հավանական տրանսֆերային գործարքի ֆինանսական կողմի վերաբերյալ տեղեկություններ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում