Սկոլարի. Թիմի խաղն ինձ դուր եկավ, հատկապես տակտիկապես

Սկոլարի. Թիմի խաղն ինձ դուր եկավ, հատկապես տակտիկապես

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին խոսել է Իտալիայի հետ խաղից և Ռուսաստանի հետ առաջիկա խաղում տեղի ունենալիք փոփոխություններից.

-Կարևոր է հասկանալ, որ առջևում երկրորդ հանդիպումն է: Սկզբում չգիտեինք ինչպես գործել: Ընդհանուր առմամբ թիմի խաղն ինձ դուր եկավ, հատկապես տակտիկապես: 

Ցավոք գալիք խաղում մենք երկու կամ երեք փոփոխություն ենք ունենալու: Բայց խաղի մեխանիկան նույնն է մնալու: Տիագո Սիլվան պաշտպանության կենտրոնում կլինի Դավիդ Լուիսի հետ: 

Իսկ Կակայի համար երաշխիք տալ չեմ կարող:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում