«Արսենալը» գտել է «Էմիրեյթսի գավաթում» իր մրցակիցներից մեկին

«Արսենալը» գտել է «Էմիրեյթսի գավաթում» իր մրցակիցներից մեկին

Turkish Football-ի տեղեկություններով, «Արսենալը» առաջարկ է արել թուրքական «Գալաթասարային»’ յուրաքաչյուր մրցաշրջանից առաջ ավանդական դարձած «Էմիրեյթսի գավաթին» մասնակցելու համար:

Թուրքական ակումբի հետ Լոնդոն կվերադառնան տեղի երկրպագուներին շատ լավ ծանոթ ֆուտբոլիստներից մի քանիսը, մասնավորապես, «կանոնիերների» նախկին պաշտպան Էմանուել Էբուեն ու «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան:

Ըստ տեղեկությունների, մրցաշարին մասնակցող մյուս երկու թիմերը կարող են դառնալ «Յուվենթուսն» ու Մադրիդի «Ռեալը», որոնք նախկինում արդեն մասնակցել են այս մրցաշարին: Ի դեպ, մրցաշարի տիտղոսային հովանավոր Emirates ավիաընկերությունը 2011 թվականից աշխատում է նաև «Արքայական» ակումբի հետ, ինչը նույնպես կարող է վճռորոշ դեր խաղալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում