«Բարսելոնայի» նշանառության տակ երեք գերմանացիներ են
22/03/2013 13:27
Նմանատիպ
«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր հայացքը կուղղի Բունդեսլիգայի կողմը:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը, առաջին հերթին, մտադիր է ուժեղացնել դարպասապահի ու կենտրոնական պաշտպանի դիրքերը: Բացի դրանից, Լա Լիգայի ընթացիկ առաջնության առաջատարը դեմ չէր լինի ամրապնդել կիսապաշտպանական գիծը:
Ակումբի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան սկաուտների է ուղարկել Գերմանիա, որտեղ նրանք պետք է հետևեն Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի, ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումմելսի ու կիսապաշտպան Իլկայ Գունդողանի ելույթներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում