Պոգբա. Մարզումներին Ֆերգյուսոնը հաճախ էր կատակում, ինչը Կոնտեն երբեք չի անում

Պոգբա. Մարզումներին Ֆերգյուսոնը հաճախ էր կատակում, ինչը Կոնտեն երբեք չի անում

«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան համեմատել է իր նախկին ու ներկայիս մարզիչներին’ համապատասխանաբար Ալեքս Ֆերգյուսոնին ու Անտոնիո Կոնտեին:

-Ֆերգյուսոնը կոպիտ մարդ չէ: Իհարկե, տեսախցիների առաջ նա միշտ լուրջ է, սակայն հանդերձարանում նա կարող է զրուցել ֆուտբոլիստների հետ ու հանգիստ մարդ է: Մարզումների ժամանակ նա հաճախ էր կատակում, ինչը Կոնտեն երբեք չի անում: Մարզումներին Կոնտեն իրեն շատ ծանր է պահում ու պահանջում է առավելագույն կենտրոնացվածություն:

Չեմ կարող ասել, թե նրանցից ով է ավելի շատ ինձ դուր գալիս: Կասեմ, որ Կոնտեի մեջ ինձ գրավում է այն, որ նա իսկական հաղթող է: Կարծում եմ’ ես շատ բան կարող եմ սովորել իմ մարզչից,- ասել է ֆրանսիացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում