Սիմեոնե. «Ատլետիկոն» ընդունակ է պայքարել եվրոպական գրանդների դեմ

Սիմեոնե. «Ատլետիկոն» ընդունակ է պայքարել եվրոպական գրանդների դեմ

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վստահ է, որ իր թիմը մրցունակ է եվրոպական ամենաբարձր մակարդակում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

-«Ատլետիկոյի» խնդիրն այն է, որ կարողանա հնարավորություն ստանալ պայքարելու եվրոպական ամենաուժեղ թիմերի հետ’ հանդես գալով Չեմպիոնների լիգայում: Հաղթանակն այնտեղ մեզ ուժեղ կդարձնի նաև տնտեսական առումով,- ասել է Սիմեոնեն:

Նա նաև խոսել է մադրիդյան ակումբի հետ իր պայմանագրի երկարաձգման մասին:

-Երկարաձգեցի իմ պայմանագիրը, քանի որ ես խենթ եմ ու սպասումներով լի: Իմ ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է ևս չորս տարի, ու այդ ժամկետում մենք պետք է թիմին ավելի ուժեղ դարձնենք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում