«Ատլետիկոն» բանակցություններ է սկսել Յիլմազին գնելու համար

«Ատլետիկոն» բանակցություններ է սկսել Յիլմազին գնելու համար

«Գալաթասարայի» հարձակվող Բուրակ Յիլմազը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»:

Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով, մադրիդյան ակումբը թուրք ֆուտբոլիստին դիտարկում է Ռադամել Ֆալկաոյին փոխարինողի, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից:

Տեղեկացնենք, որ «Ատլետիկոյի» սպորտային տնօրեն Խոսե Լուիս Կամիներոն արդեն հանդիպել է ֆուտբոլիստի գործակալին, որպեսզի քննարկի հնարավոր տեղափոխության մանրամասները:

Պետք է ընդգծել, որ Յիլմազը Կրիշտիանու Ռոնալդուի հետ այս պահին գլխավորում է Չեմպիոնների լիգայի ռմբարկուների ցուցակը’ իր հաշվին ունենալով 8 գնդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում