Կապելլոն չի պատրաստվում գլխավորել «Չելսին»

Կապելլոն չի պատրաստվում գլխավորել «Չելսին»

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հերքել է իր’ «Չելսին» գլխավորելու մասին լուրերը:

Անգլիական ԶԼՄ-ները արդեն շատ անգամ են տեղեկացրել, որ իտալացի մասնագետը կարող է գլխավորել լոնդոնյան թիմը: Սակայն Կապելլոն չի պատրաստվում այդ պաշտոնում փոխարինել իսպանացի Ռաֆա Բենիտեսին:

-Ճիշտն ասած, ես ոչինչ չեմ լսել «Չելսիի» հետաքրքրության մասին: Ինձ լիովին գոհացնում է աշխատանքը Ռուսաստանի հավաքականում, ու ես լիովին կենտրոնացած եմ Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումների վրա,- ասել է Կապելլոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում