Ռամոս. Պետք է լուծենք Մունդիալին որակավորվելու խնդիրը

Ռամոս. Պետք է լուծենք Մունդիալին որակավորվելու խնդիրը

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է Ֆրանսիայի ու Ֆինլանդիայի հետ առաջիկա ընտրական հանդիպումների հետ կապված ակնկալիքներով:

-Մենք չենք կարող ապրել անցյալով: Այո, մենք համարվում ենք Աշխարհի ներկայիս չեմպիոնը, սակայն Իսպանիան այժմ պետք է լուծի Աշխարհի առաջիկա առաջնությանը որակավորվելու հարցը: Մենք պետք է փորձենք պահպանել տիտղոսը,- ասել է Ռամոսը:

«Կարմիր ֆուրիայի» հաջորդ խաղը հոբելյանական’ 100-րդը կլինի Ռամոսի համար ազգային ընտրանու կազմում: Այդպիսով, նա կարող է դառնալ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը այս տարիքում հասցրել է այդքան անգամ դաշտ դուրս գալ հավաքականի կազմում:

-Ես հպարտանում եմ նրանով, որ կարող եմ այդպիսի ռեկորդ գրանցել: Ես ընդամենը 26 տարեկան եմ, և սա մեծ պատասխանատվություն է,- ավելացրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում