Սանչեսը հրաժարվել է բանակցել «Յուվենթուսի» ու «Ինտերի» հետ

Սանչեսը հրաժարվել է բանակցել «Յուվենթուսի» ու «Ինտերի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի դիտարկում կատալոնական ակումբից հեռանալու տարբերակը:

Այդ պատճառով էլ 24-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է բանակցություններ վարել «Յուվենթուսի» ու «Ինտերի» հետ, որոնք կապվել էին ֆուտբոլիստի գործակալի հետ:

Սանչեսը պատրաստ կլինի դիտարկել այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը միայն այն դեպքում, եթե կատալոնական ակումբի մարզչական շտաբը ամռանը նշի, որ մեծ հույսեր չի կապում իր հետ, հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Ավելացնենք, որ չիլիացին մասնակցել է Իսպանիայի ընթացիկ առաջնության 20 հանդիպման ու խփել 2 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում