Դել Բոսկեին և Ռամոսին ռեկորդից մեկ քայլ է բաժանում

Դել Բոսկեին և Ռամոսին ռեկորդից մեկ քայլ է բաժանում

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի և պաշտպան Սերխիո Ռամոսի համար Ֆինլանդիայի ընտրանու հետ ժամեր անց մեկնարկելիք հանդիպումն առանձնակի նշանակություն ունի:

Դել Բոսկեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած խաղերի քանակով կշրջանցի Լադիսլավ Կուբալուին (դել Բոսկեի համար 69-րդ հանդիպումն է) և այդ ցուցանիշով դուրս կգա առաջին հորիզոնական:

Իսկ ահա Սերխիո Ռամոսը հնարավորություն ունի սահմանելու անձնական ռեկորդ` սա «արքայական» ակումբի պաշտպանի համար 100-րդ խաղն է ազգային հավաքականում: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում