Գոմեսը չի մասնակցի Ղազախստանի հետ խաղին

Գոմեսը չի մասնակցի Ղազախստանի հետ խաղին

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը չի մասնակցի Ղազախստանի ընտրանու դեմ հանդիպմանը: Մարզման ժամանակ 27-ամյա հարձակվողը ազդրի մկանային վնասվածք է ստացել, ինչի պատճառով ստիպված կլինի մի քանի օր բաց թողնել:

Այսպիսով, Յոախիմ Լյովը կարող է հարձակվողներից հույսերը կապել միայն Լուկաս Պոդոլսկու հետ, քանի որ Միրոսլավ Քլոզեն ևս վնասվածք ունի, իսկ Կիսսլինգը հավաքականի կողմից հրավեր չի ստացել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում